Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը երկրպագուներին պատմել է, թե ինչպես են ընթանում իր գործերը սաուդյան «Ալ-Ահլի» ակումբում։
«Ընկերներ, ողջո՛ւյն բոլորին։ Գրաֆիկն այժմ շատ հագեցած է. մարզումներն ընթանում են ամբողջ թափով, իսկ մրցաշրջանն արդեն թափ է հավաքում: Առջևում շատ հանդիպումներ և աշխատանք կա։ Շարունակում ենք շարժվել առաջ և ներդնել առավելագույն ջանքերը»,- գրել է Սպերցյանն իր տելեգրամյան ալիքում։
Հիշեցնենք, որ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Նա ռուսական ակումբից «Ալ-Ահլի» տեղափոխվեց ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Տարբեր ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հայ ֆուտբոլիստի՝ Սաուդյան Արաբիա տեղափոխության տրանսֆերային արժեքը կազմել է 22-ից 25 միլիոն եվրո։




























































