Լա լիգայի 2026/27 մրցաշրջանի առաջին տուրից հետաձգված խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ հաղթեց Բիլբաոյի «Ատլետիկին»։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի՝ 2-0 հաշվով հաղթանակով։ Գոլերով աչքի ընկան Ռաֆինյան ու Ֆերմին Լոպեսը։
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռոդրին առաջին անգամ է խաղադաշտ դուրս եկել թիմի կազմում։ 30-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել այսօր «Կամպ Նոու» մարզադաշտում կայացած Լա Լիգայի «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղի 63-րդ րոպեին։ Աստղային նորեկը փոխարինել է Ռաֆինյային։ Ռոդրիին խաղադաշտում միացել է նրա՝ Իսպանիայի հավաքականի թիմակից Դանի Օլմոն, որը փոխարինել է Մարկ Բեռնալին։
Ռոդրին «Բարսելոնա» է տեղափոխվել անցյալ շաբաթվա սկզբին «Մանչեսթեր Սիթիից»։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
Լա լիգայի մրցաշարային աղյուսակը․
Մրցաշարային աղյուսակն այս պահին


























































