Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումներով վերջնականապես ձևավորվեց 2026/27 մրցաշրջանի հիմնական՝ ընդհանուր փուլի մասնակիցների կազմը։ Նորացված ձևաչափով մրցաշարի գլխավոր փուլում հանդես կգա 36 ակումբ։
Թիմերից 29-ը հիմնական փուլի ուղեգիր էին նվաճել ուղղակիորեն, իսկ մնացած 7 տեղերը բաժին հասան որակավորման փուլի արգելքը հաղթահարած ակումբներին: Այդ վերջին ուղեգրերն ապահովել են «Ֆեներբահչեն», ԱԵԿ-ը, «Վիկինգը», «Սլովանը», Զագրեբի «Դինամոն», «Ցրվենա Զվեզդան» և «Յանգ Բոյզը»:
Ընդհանուր փուլի վիճակահանության արարողությունը կկայանա այսօր՝ օգոստոսի 27-ին, Երևանի ժամանակով 21:00-ին։ Մասնակից ակումբները կբաժանվեն 4 զամբյուղի:
Բոլոր 36 թիմերը կձևավորեն մեկ միասնական մրցաշարային աղյուսակ։ Յուրաքանչյուր թիմ կանցկացնի 8 հանդիպում վիճակահանությամբ որոշված մրցակիցների հետ (4-ը՝ տանը, 4-ը՝ դրսում)։ Լավագույն արդյունք գրանցած 8 թիմերը ուղղակիորեն դուրս կգան 1/8 եզրափակիչ, իսկ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցրած ակումբները կմասնակցեն անցումային ստուգատեսի (փլեյ-օֆֆ)՝ մյուս 8 ուղեգրերը վիճարկելու համար:
Ընդհանուր փուլ դուրս եկած թիմերի ամբողջական ցանկը՝ ըստ երկրների.
Անգլիա. «Արսենալ», «Մանչեսթեր Սիթի», «Մանչեսթեր Յունայթեդ», «Ասթոն Վիլա», «Լիվերպուլ»
Իսպանիա. «Բարսելոնա», «Ռեալ Մադրիդ», «Վիլյառեալ», «Ատլետիկո Մադրիդ», «Բետիս»
Իտալիա. «Ինտեր», «Նապոլի», «Ռոմա», «Կոմո»
Գերմանիա. «Բավարիա», «Բորուսիա Դորտմունդ», «Լայպցիգ», «Շտուտգարտ»
Ֆրանսիա. ՊՍԺ, «Լանս», «Լիլ»
Նիդերլանդներ. ՊՍՎ, «Ֆեյենորդ»
Պորտուգալիա. «Պորտու», «Սպորտինգ»
Թուրքիա. «Գալաթասարայ», «Ֆեներբահչե»
Նորվեգիա. «Բուդյո-Գլիմտ», «Վիկինգ»
Բելգիա. «Բրյուգե»
Չեխիա. «Սլավիա»
Ուկրաինա. «Շախտյոր»
Ադրբեջան. «Սաբահ»
Ավստրիա. ԼԱՍԿ
Հունաստան. ԱԵԿ
Սլովակիա. «Սլովան»
Հավելենք, որ մրցաշարի գործող հաղթողը ֆրանսիական ՊՍԺ-ն է։ Փարիզյան ակումբը եվրոպական ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում հաղթել է երկու տարի անընդմեջ:
























































