Ա Սերիայի առաջին տուրի շրջանակում Թուրինի «Յուվենտուսը» հաղթեց «Ֆրոզինոնեին» 1-0 հաշվով: Խաղը տեղի ունեցավ «Ստադիո Բենիտո Ստիրպեում» (Ֆրոզինոնե):
Բրեմերը խփեց խաղի միակ գոլը 22-րդ րոպեին:
Հաջորդ տուրում «Ֆրոզինոնեն» օգոստոսի 29-ին արտագնա խաղում կմրցի «Ֆիորենտինայի» հետ, իսկ «Բիանկոներիները» նույն օրը կընդունեն «Պարմային»:
«Ֆրոզինոնեն» նախորդ մրցաշրջանում 81 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը ՍերիաԲ-ում և նվաճեց բարձրագույն դիվիզիոնի ուղեգիր: «Յուվենտուսը» նախորդ մրցաշրջանում 69 միավորով զբաղեցրեց վեցերորդ տեղը Սերիա Ա-ում:
Օրվա մյուս հանդիպումներից մեկում «Լեչեն» արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթանակ տարավ «Վենեցիայի» նկատմամբ։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին



























































