Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն իր նորամուտը նշեց Հունաստանի Սուպերլիգայում՝ օգնելով իր նոր թիմին մեկնարկել հաղթանակով:
Հունաստանի բարձրագույն առաջնության առաջին տուրում Պիրեյի «Օլիմպիակոսը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ատրոմիտոսին»։ Հանդիպումն անցավ համառ պայքարում, և դաշտի տերերին հաջողվեց կոտրել մրցակցի դիմադրությունը միայն հանդիպման բուն ավարտին. գրանցվեց նվազագույն՝ 1:0 հաշիվը:
Խաղի միակ ու հաղթական գոլը 82-րդ րոպեին իր ակտիվում գրանցեց պաշտպան Դավիդ Կարմուն՝ երեք միավոր պարգևելով տանտերերին։
Նաիր Թիկնիզյանը հունական ակումբի կազմում իր նորամուտի հանդիպումն անցկացրեց՝ փոխարինման մտնելով երկրորդ խաղակեսում՝ 57-րդ րոպեին։ Խաղավերջում կարմիր քարտ ստացավ «Օլիմպիակոսի» պաշտպան Ռոդինեին։
Սուպերլիգայի երկրորդ տուրի շրջանակում «Օլիմպիակոսը» կանցկացնի արտագնա հանդիպում՝ հյուրընկալվելով «Աստերասին»։ Խաղը նախատեսված է օգոստոսի 30-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22։00-ին։
Մրցաշարային աղյուսակն այս պահին

























































