«Լոկոմոտիվի» նախկին գործադիր տնօրեն Իլյա Գերկուսը հայտարարել է, որ «Զենիթը» պետք է ստանա ՌՊԼ-ի ոսկե մեդալները, եթե մրցաշրջանը ավարտվի նախատեսվածից շուտ:
«Եթե հասնի այն կետին, որ նրանք մեզ կասեն, որ առաջնությունը հնարավոր չէ վերսկսել, չնայած ես չեմ տեսնում այդպիսի պատճառներ, ես վստահ եմ, որ դա հնարավոր է և առաջնությունը պետք է շարունակվի։ Այդ դեպքում ուրեմն կան երկու տարբերակ՝ կամ պետք է անվավեր ճանաչել առաջնության արդյունքները, կամ տիտղոսը շնորհել թիմին առավելագույն միավորներով: Կարծում եմ, որ այս դեպքում «Զենիթին» պետք է շնորհվեն ոսկե մեդալներ, քանի որ այն վստահ առաջատարն է, խաղերի մեծ մասը խաղացել են, հավասար թվով հանդիպումներ են կայացել:
Ո՞ր մրցակիցը կարող է ասել, որ մնացած ութ տուրերում նա հնարավորություն կունենար շրջանցել «Զենիթին»: Կարծում եմ՝ ոչ ոք: Հետևաբար, երկու կարծիք լինել չի կարող: Բայց նորից կասեմ՝ պետք է ավարտին հասցնել մրցաշրջանը՝ խաղը պահելու, հանդիսատեսին փրկելու համար, հարկավոր է խաղալ»,- մեջբերում է Գերկուսին Sportsdaily-ին: