Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ ՊՍԺ-ն պաշտոնական առաջարկ է ներկայացրել «Այաքսին» վինգեր Միկի Գոտսի համար։
Առաջարկը գերազանցում է 40 միլիոն եվրոն, իսկ գործարքի ընդհանուր գումարը կարող է հասնել մոտ 45 միլիոն եվրոյի։ Ակումբների միջև բանակցությունները արագ են ընթանում։ Գոտսն արդեն համաձայնվել է ՊՍԺ տեղափոխվելու հարցում և համաձայնեցրել է անձնական պայմանները։
ՊՍԺ-ն պաշտոնական հայտ է ուղարկել նաև «Պարմային» Ճապոնիայի հավաքականի դարպասապահ Զիոն Սուզուկիի տրանսֆերի վերաբերյալ։
Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի, փարիզեցիները պատրաստ են 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել 33 միլիոն եվրո։ «Պարման» գոհ է առաջարկից․ «Յուվենտուսը», իր հերթին, դեռևս որևէ պաշտոնական քայլ չի կատարել, բայց բազմիցս նշվել է, որ թուրինցիները ևս հետաքրքրված են Զիոնի ծառայություններով։

























































