Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Նասրը», որտեղ հանդես է գալիս պորտուգալացի աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, լուրջ ֆինանսական ճգնաժամի առաջ է կանգնել: Այս մասին հայտնում է Al Riyadiyah-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբի պարտքերը հասնում են մոտ 800 միլիոն ռիալի (մոտ 187 մլն եվրո)։ Եթե թիմին չհաջողվի մեծացնել սեփական եկամուտները կամ նոր հովանավորներ ներգրավել, ապա ակումբը կարող է պատժվել՝ զրկվելով նոր տրանսֆերներ իրականացնելու իրավունքից։
Նշվում է նաև, որ Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամը (PIF) արդեն իսկ համապատասխան քայլեր է ձեռնարկում լրացուցիչ շահույթ ապահովելու ուղղությամբ։
Ստեղծված բարդ իրավիճակում բացառված չէ, որ «Ալ-Նասրը» գնա ակումբի բաժնետոմսերի մի մասի վաճառքի ճանապարհով:



























































