ԱԱ-2026-ի եզրափակիչի ընդառաջ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն խոստովանել է, որ կարևոր հանդիպումից առաջ զրույց է ունեցել «Ֆուրա ռոխային» չեմպիոնական թիմի նախկին գլխավոր մարզիչի Վիսենտե դել Բոսկեի հետ։
«Ես խոսել եմ դել Բոսկեի հետ։ Նա այս խաղի մեծագույն գիտակն է։ Ես նրան շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում։ Հավաքականում աշխատելիս նա եղել է նմանատիպ իրավիճակում։ Վիսենտեն կարող է մի քանի արժեքավոր խորհուրդ տալ»,- իսպանացի մարզիչի խոսքերն է մեջբերում AS պարբերականը։
Հիշեցնենք, որ Վիսենտե դել Բոսկեի գլխավորությամբ Իսպանիայի հավաքականը դարձել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն։ ԱԱ-2026-ի եզրափակիչում Իսպանիայի հավաքականը կմրցի Արգենտինայի ազգային թիմի հետ։ Հանդիպումը կկայանա կիրակի՝ հուլիսի 19-ին՝ ժամը 23:00-ին։
























































