Լոնդոնի «Չելսիի» նախկին պաշտպան Ջոն Թերին խիստ քննադատության է ենթարկել Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին՝ ԱԱ-2026-ի կիսաեզրափակչում Արգենտինայից կրած պարտությունից հետո։
«Կայացած կիսաեզրափակչում ես ականատես եղա գլխավոր մարզչի կայացրած ամենավատ որոշումներին, որոնք երբևէ հանդիպել եմ խոշոր մրցաշարերում։ Չափազանց հիասթափված եմ այս խաղում Տուխելի գործողություններից։ Կարծում եմ՝ պարտությունը 100 տոկոսով նրա մեղքն է»,- նախկին ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Sports Uncensored պարբերականը։
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականը Արգենտինային զիջել է 1-2 հաշվով՝ հանդիպման հենց վերջնամասում բաց թողնելով երկու գնդակ։ «Երեք առյուծները» երրորդ տեղի համար խաղում ուժերը կչափեն Ֆրանսիայի ընտրանու հետ։ Հանդիպումը կկայանա կիրակի՝ հուլիսի 19-ին, Երևանի ժամանակով՝ 01:00-ին։
























































