Հաշվի առնելով Խուլիան Ալվարեսին վաճառելու Մադրիդի «Ատլետիկոյի» մերժումը՝ «Բարսելոնան» հարձակման գիծն ուժեղացնելու այլընտրանքային տարբերակներ է փնտրում։
Ինչպես հաղորդում է իսպանական Sport պարբերականը, կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին և մարզական տնօրեն Դեկուին ամենաշատը գրավում է անգլիական «Բորնմուտի» հարձակվող Էլի Ժունիոր Կրուպին։ Այնուամենայնիվ կա մի լուրջ խնդիր, քանի որ Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի համար պահանջում է 100 միլիոն եվրո, ինչն այս պահին անհասանելի գումար է «կապտանռնագույնների» համար։
Նշվում է, որ «Բարսելոնայի» կողմից դիտարկած հարձակվողների ընդլայնված ցուցակում կան նաև այլ անուններ, որոնց թվում են Լաուտարո Մարտինեսը, Բենիամին Շեշկոն և Դուշան Վլահովիչը։



























































