Հայաստանի ազգային հավաքականի 22-ամյա հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական Սեգունդան ներկայացնող «Տեներիֆեում»։
Ակումբների միջև արդեն վերջնական համաձայնություն է ձեռք բերվել ֆուտբոլիստի լիարժեք տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլենտենբերգը։
Տեղափոխության համար իսպանական կողմը Մյոնխենգլադբախի «Բորուսիային» կվճարի 300 հազար եվրո և նախատեսված հավելավճարները։ Բացի այդ գերմանական ակումբը զգալի տոկոս կստանա Ռանոսի հնարավոր հետագա վաճառքից։
Ակնկալվում է, որ ֆուտբոլիստի պայմանագիրը նոր ակումբի հետ նախատեսված կլինի մինչև 2028 թվականը ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ, եթե թիմը նվաճի բարձրագույն խմբի ուղեգիր։




























































