Արգենտինայի ազգային հավաքականի աստղային ավագ Լիոնել Մեսսին գրառում է կատարել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Անգլիայի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակից (2-1) հետո։
39-ամյա հարձակվողը դարձավ հանդիպման հերոսներից մեկը՝ արդյունավետ փոխանցումներ կատարելով Էնցո Ֆերնանդեսին և Լաուտարո Մարտինեսին, որոնց գոլերը վերջնամասում թույլ տվեցին բեկել կիսաեզրափակիչի ընթացքը։
«ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ ԵՆՔ։ Մենք վերադարձանք, ուժ հավաքեցինք և անցկացրինք ևս մեկ խելահեղ հանդիպում։ Հսկայական շնորհակալություն բոլորին, ովքեր հավատում էին մեր թիմին»,- Անգլիայի դեմ խաղի հետո սոցիալական ցանցերում գրել է Մեսսին։
Վճռորոշ խաղում արգենտինացիները կմրցեն Իսպանիայի հավաքականի դեմ, որն ավելի վաղ առավելության էր հասել Ֆրանսիայի նկատմամբ (2-0)։ Աշխարհի առաջնության եզրափակիչը նախատեսված է հուլիսի 19-ին։
























































