Նիգերիայի ազգային հավաքականի նախկին ավագ Ջոն Օբի Միկելն անդրադարձել է 2026 թվականի աշխարհի առաջնությունում Լիոնել Մեսսիի և Արգենտինայի ընտրանու հաջողությունների շուրջ ստեղծված դավադրության տեսություններին։
Նախկին ֆուտբոլիստի հայտարարությունները հնչում են ԱԱ-2026-ում Արգենտինայի մասնակցությամբ խաղերում մրցավարության շուրջ նոր բանավեճերի ֆոնին։
«Կարծում եմ, որ այս տեսությունների մեծ մասը տարածվում է Ռոնալդուի երկրպագուների կողմից և իրենից չի ներկայացնում մրցավարական վիճելի որոշումների կամ հանդիպումների արդյունքների օբյեկտիվ վերլուծություն։ Պետք է պարզապես վայելել ֆուտբոլն ու թույլ չտալ, որ Մեսսիի կամ Ռոնալդուի նկատմամբ անձնական համակրանքն ազդի կատարվածի արդարացի գնահատականի վրա»,- Միկելի խոսքերը մեջբերում է OSG-ն։
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Արգենտինայի հավաքականը կամային հաղթանակ տարավ Անգլիայի նկատմամբ 2-1 հաշվով և նվաճեց եզրափակիչի ուղեգիր։ Մրցաշարի վճռորոշ հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին, որտեղ արգենտինացիները կմրցեն Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի ընտրանու դեմ։
























































