Ավարտվեցին 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի երկու հանդիպումները։
Իսպանիայի հավաքականը 2։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ֆրանսիայի նկատմամբ, իսկ Արգենտինայի ընտրանին լարված պայքարում 2։1 հաշվով առավելության հասավ Անգլիայի դեմ խաղում։
Այսպիսով, մրցաշարի երրորդ տեղի համար կմրցեն Ֆրանսիայի և Անգլիայի հավաքականները։ Բրոնզե մեդալների համար հանդիպումը կկայանա լույս հուլիսի 19-ի գիշերը։ Խաղի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 01։00-ին։
ԱԱ-2026-ի մեծ եզրափակիչում տիտղոսի համար կպայքարեն Իսպանիայի և Արգենտինայի հավաքականները։
Ոսկե մեդալների համար վճռորոշ հանդիպումը տեղի կունենա կիրակի՝ հուլիսի 19-ին, ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Իսթ-Ռեզերֆորդ քաղաքի «Մեթլայֆ» մարզադաշտում։ Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոնն Արգենտինայի հավաքականն է։
2022 թվականին Կատարում կայացած մրցաշարի եզրափակիչում հարավամերիկացիները հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում պարտության էին մատնել Ֆրանսիային (3։3, հտ․ 4։2)։
























































