ԱԱ-2026-ի կիսաեզրափակչի Անգլիա — Արգենտինա հանդիպման առաջին խաղակեսն աչքի է ընկել ոչ միայն խաղադաշտում ընթացող համառ պայքարով, այլև ֆուտբոլիստների միջև թեժ խոսակցություններով։
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին և Անգլիայի ընտրանու կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը հասցրել են բարձր տոնով վիճաբանել հանդիպման առաջին կեսի ընթացքում։ Այս դրվագը չի հայտնվել պաշտոնական հեռուստահեռարձակման մեջ, սակայն ֆիքսվել է տրիբունաներում գտնվող երկրպագուների սիրողական տեսախցիկների կողմից։
Զրույցի խիստ էմոցիոնալ լինելու մասին վկայում է ֆուտբոլիստների ակտիվ ժեստիկուլյացիան։ Ձեռքերով արված կտրուկ շարժումներից բացի, երկու խաղացողներն էլ դժգոհությամբ տարուբերել են գլուխները։
Հատկանշական է, որ առաջին խաղակեսի ավարտից հետո և՛ Մեսսին, և՛ Բելինգհեմը մոտեցել են հանդիպման գլխավոր մրցավար Իսմայիլ Էլֆաթին։ Ընդհանուր առմամբ, հանդիպման ընթացքում երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ պարբերաբար իրենց դժգոհությունն են հայտնել ամերիկացի մրցավարի գլխավորած բրիգադի աշխատանքից։
/i/n/z/1784146518704152703.png)
/i/y/d/17841465292011835337.png)
/i/j/n/17841465401730726050.png)
























































