Լոնդոնի «Չելսիի» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն հայտարարել է, որ պաշտպան Ռիս Ջեյմսը նոր մրցաշրջանում կշարունակի մնալ «ազնվականների» ավագը։
«Ռիս Ջեյմսը խաղադաշտում կարող է անել ամեն ինչ։ Նա ուժեղ է հարձակման գծում, կարող է արդյունավետ փոխանցումներ կատարել, վտանգավոր է ստանդարտ դիրքերում, նա ունի «կապույտ» ԴՆԹ, ինչը շատ կարևոր է, և մենք դա փոխանցում ենք ամբողջ թիմին ու նոր ֆուտբոլիստներին։ Ջեյմսը կլինի ավագը»,- Ալոնսոյի խոսքերը մեջբերում է talkSPORT-ը։
Ռիս Ջեյմսը «Չելսիի» սան է: Նրա գործող պայմանագրի ժամկետը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2032 թվականի հունիսի 30-ը: Ընդհանուր առմամբ նա «կապույտների» կազմում անցկացրել է 229 հանդիպում, որոնցում դարձել է 16 գոլի և 31 գոլային փոխանցման հեղինակ:




























































