Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան։
«Կրասնոդարի» նախկին ավագը, որը այս տրանսֆերային պատուհանի ընթացքում միացել է «Ալ-Ահլիին», մրցանակը ստացել է ՌՊԼ-ի Հերոսներ մրցանակաբաշխության շրջանակում։
«Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ալեքսեյ Բատրակովը և «Զենիթից» Վենդելը նույնպես առաջադրվել էին այս մրցանակին։
2025/26 մրցաշրջանում Սպերցյանը ՌՊԼ-ի 30 խաղում խփել է 13 գոլ և կատարել 16 գոլային փոխանցում՝ դառնալով լիգայում լավագույնը գոլային փոխանցումների քանակով։


























































