Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և ռուսական «Կրասնոդարի» արդեն նախկին ավագ Էդուարդ Սպերցյանը պաշտոնապես համալրել է սաուդյան «Ալ Ահլիի» շարքերը։
Այդ առիթով իր կարծիքն է հայտնել «Ալ Ահլիի» մարզական տնօրեն Ռուի Պեդրոն։
«Ուրախ ենք ողջունել Էդուարդ Սպերցյանին մեր ակումբում: Նա բացառիկ որակների տեր ֆուտբոլիստ է՝ հաջողությունների և նվաճումների տպավորիչ ցուցանիշով:
Վստահ ենք, որ նա կարևոր համալրում կլինի մեր թիմի համար և առանցքային դեր կխաղա առաջիկա մրցաշրջաններում ակումբի նպատակներին հասնելու գործում»,- Ռուի Պեդրոյի խոսքն է մեջբերում «Ալ Ահլիի» պաշտոնական կայքը։
























































