Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է իր տեղափոխությունը և հրաժեշտի խոսք հղել ռուսական «Կրասնոդարին»։
Ակումբի պաշտոնական էջերում հրապարակված հրաժեշտի տեսահոլովակում ֆուտբոլիստն անկեղծացել է իր զգացմունքների և առաջիկա նպատակների մասին.
«Ժամանակն է ասել ցտեսություն։ Հիմա ինձ համար մի փոքր դժվար է, մի փոքր տխուր, բայց ներքուստ ես սա ցանկանում էի։ Ուստի ես տեղափոխվում եմ այնտեղ, որպեսզի առաջին հերթին ցույց տամ՝ որտեղից եմ ես և որտեղ եմ մեծացել»,- նշել է Սպերցյանը։
Կիսապաշտպանը նաև առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ակումբի ղեկավարությանը՝ մշտական աջակցության և իր հանդեպ տածած վստահության համար։ Խոսքի ավարտին Սպերցյանն ընդգծել է, որ հավերժ չի բաժանվում հարազատ թիմից՝ ընդգծելով, որ ասում է միայն «ցտեսություն»։
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին պաշտոնապես հաստատվեց Էդուարդ Սպերցյանի՝ սաուդյան «Ալ-Ահլի» տեղափոխության լուրը։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ տրանսֆերային գործարքի արժեքը կգերազանցի 20 միլիոն եվրոն, իսկ հայ ֆուտբոլիստի աշխատավարձը նոր ակումբում զգալիորեն կբարձրանա։



























































