«Մոնակոն» հայտարարել է Ֆիլիպե Լուիսին ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։ Բրազիլացի մասնագետը մոնեգասկների հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականի հունիսը։
40-ամյա մարզիչը Ֆրանսիայի առաջնությունում աշխատանքի կանցնի բրազիլական «Ֆլամենգոյում» ունեցած հաջողակ ժամանակահատվածից հետո։ Ֆիլիպե Լուիսի գլխավորությամբ «Ֆլամենգոն» նվաճել է Բրազիլիայի գավաթը, Սուպերգավաթն ու չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև 2025 թվականի Լիբերտադորեսի գավաթը։
«Մոնակո» Ֆիլիպե Լուիսը տեղափոխվել է իր մարզչական շտաբի հետ, որի կազմում ընդգրկվել են Իվան Պալանկոն (օգնական), Դիոգու Լինյարեշը (ֆիզպատրաստության մարզիչ), ինչպես նաև Անտոնի Սանտյագոն և դարպասապահների մարզիչ Յուրի Նիեմինենը։
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում մոնեգասկները Ֆրանսիայի առաջնությունում զբաղեցրել են 7-րդ հորիզոնականը:




























































