Շվեդական ֆուտբոլի լեգենդ Զլատան Իբրահիմովիչն իրեն հատուկ ոճով մեկնաբանել է ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչի Բրազիլիա — Նորվեգիա (1:2) հանդիպման արդյունքը։
Նախկին հարձակվողը խոստովանել է, որ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի խաղն իրեն հենց սկզբից դուր չի եկել, փոխարենը նա հիացած է նորվեգացիների ցուցադրած վճռականությամբ։
«Երբ առյուծը քաղցած է, նա ուտում է: Այս Նորվեգիան ինձ հիշեցնում է 1994 թվականի Աշխարհի առաջնության Շվեդիայի հավաքականին։ Տեսնենք՝ արդյոք նրանք նույնքան հեռու կգնան, որքան շվեդները: Պատմությունը մի փոքր նման է, և հաճելի է տեսնել դրա շարունակությունը»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում CNN Brasil-ը:
«Բրազիլիան ինձ չէր համոզում հենց առաջին խաղից: Փոխարինումները, որոնք այսօր կատարեց Կառլոն, արդյունք չտվեցին, իսկ ահա Սոլբակենի փոխարինումներն աշխատեցին: Տպավորություն էր, որ Նորվեգիան գեղեցիկ ֆուտբոլ է խաղում, իսկ Բրազիլիան՝ ֆուտբոլ… նույնիսկ չգիտեմ, թե ինչ։ Նրանք կարծես պարում էին քամու ռիթմի տակ»:
Հիշեցնենք, որ մրցաշարի քառորդ եզրափակիչում սենսացիոն հաղթանակ տարած Նորվեգիայի հավաքականը կհանդիպի Մեքսիկա — Անգլիա զույգի հաղթողի հետ:
























































