Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Ռոնալդինյոն չի թաքցնում ոգևորությունը ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում իր ազգային հավաքականի ելույթներից առաջ։
«Սելեսաոյի» նախկին ֆուտբոլիստը սոցցանցերում աջակցել է թիմին Նորվեգիայի դեմ 1/8 եզրափակչի հանդիպմանն ընդառաջ:
«Եվս մեկ վճռորոշ խաղ։ Հաջողություն և առա՛ջ, Բրազիլիա»,- գրել է Ռոնալդինյոն X-ի իր միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ Բրազիլիա — Նորվեգիա դիմակայությունը կկայանա այսօր՝ հուլիսի 5-ին, ամերիկյան Իսթ Ռեթերֆորդ քաղաքի «Մեթլայֆ» մարզադաշտում։
Հանդիպումը կսպասարկի ԱՄՆ-ն ներկայացնող մրցավարական անձնակազմը՝ Իսմայիլ Էլֆաթի գլխավորությամբ:
Աշխարհի առաջնության նախորդ՝ 1/16 եզրափակչի փուլում «պենտակամպեոնները» 2:1 հաշվով առավելության էին հասել Ճապոնիայի նկատմամբ, իսկ նորվեգացիները նույն հաշվով պայքարից դուրս էին թողել Կոտ դ’Իվուարին։ ԱԱ-2026-ը, որը համատեղ անցկացվում է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում, կեզրափակվի հուլիսի 19-ին:
























































