«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան, հայտնի ֆուտբոլային փորձագետ Ջեյմի Կարագերը կասկածում է, որ «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը 2026 թվականին կարժանանա «Ոսկե գնդակին»։
«Եթե դիտարկենք վերջին 12 ամիսները, ապա Հարի Քեյնը պետք է նվաճի «Ոսկե գնդակը»։ Ցավոք, իրականում դա դժվար թե հնարավոր լինի, որովհետև աշխարհի առաջնության տարում «Ոսկե գնդակը» երաշխավորված կերպով բաժին է հասնում մրցաշարում հաղթող թիմի աստղին։ Ես շատ կցանկանայի, որ Անգլիան հաղթեր, բայց դրա համար որևէ նախադրյալ չկա»,- Կարագերի խոսքերը մեջբերում է Telegraph Football պարբերականը։
Ավարտված ակումբային մրցաշրջանում 32-ամյա Քեյնը 51 հանդիպումներում դարձել է 61 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Նշենք, որ 2026 թվականի աշխարհի առաջնությունում հարձակվողն արդեն մասնակցել է բոլոր 4 հանդիպումներին և դարձել 5 գոլի հեղինակ։
























































