2026 թվականի Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի Մեքսիկայի և Անգլիայի միջև խաղի մեկնարկի ժամը կփոխվի:
Mirror-ի տվյալներով՝ խաղը կկայանա Մեխիկոյում և կսկսվի տեղական ժամանակով ժամը 12:00-ին, որը համապատասխանում է Երևանի ժամանակով ժամը 22:00-ին:
Ըստ որոշ տեղեկությունների՝ այս փոփոխությունը պայմանավորված է ամպրոպների սպառնալիքով։
Խաղը սկզբնապես նախատեսված էր Երևանի ժամանակով ժամը 04:00-ին: Դեռ պաշտոնական ոչինչ չի հայտարարվել (նյութը գրելու պահին)։
























































