60-ամյա մարզիչ Էնջ Պոստեկօղլուն նշանակվել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի գլխավոր մարզիչ։ Նշանակման մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի չեմպիոնների մամուլի ծառայությունը։ Պայմանագիրը նախատեսված է երկու տարվա համար։
Անցյալ աշնանը նա հեռացվել էր «Նոթինգհեմ Ֆորեսթից»։ Նրա մարզչական նախկին փորձը ներառում էր նաև Ավստրալիայի ազգային հավաքականը, «Սելթիկը» և «Տոտենհեմը»։
Ի դեպ, նրա գլխավորությամբ «Տոտենհեմը» նվաճել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգան։
«Ալ-Նասրը» անցյալ մրցաշրջանում նվաճել է Սաուդյան Արաբիայի չեմպիոնի տիտղոսը։
























































