Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը, ֆուտբոլի աշխարհի առաջնությունն օգտագործում է իր նոր բիզնեսի առաջխաղացման համար։
Ջորջինան տրիբունայում ներկա չէր խմբային փուլի առաջին երկու հանդիպումներին, սակայն Կոլումբիայի դեմ երրորդ խաղում (0-0) մարզադաշտում հայտնվեց 7 համարի սև, կիպ մարզաշապիկով, որի մեջքին գրված էր «MIMOA»:
Նրա հանդերձանքը մեծ հետաքրքրություն էր առաջացրել. շատերը փորձում էին հասկանալ, թե ինչ է խորհրդանշում այդ գրությունը։ Պատասխանը երկար սպասեցնել չտվեց. պարզվեց, որ Ջորջինան նոր բիզնես է սկսում, և «MIMOA»-ն նրա հագուստի նոր ապրանքանիշի անվանումն է։ Այս մասին նա հայտնել է սոցիալական ցանցերի իր էջերում։
Հավելենք, որ Ռոնալդուի ապագա կինը դարձել է ընկերության ոչ միայն հիմնադիրը, այլև ստեղծագործական տնօրենը։




























































