Ֆուտբոլի 2026 թվականի Աշխարհի առաջնության 1/16-րդ փուլում Ֆրանսիայի հավաքականը 3-0 հաշվով հաղթեց Շվեդիայի ընտրանուն։
Դիդյե Դեշամի թիմի կազմում դուբլ ձևակերպեց Մբապեն, ևս մեկ գոլով աչքի ընկավ Բարկոլան։ Օլիսեն այս խաղում երկու գոլային փոխանցում կատարեց․ նա 5 ասիստով լավագույնն է այս պահին ԱԱ-ում։ Մբապեն 6 գոլով կիսում է առաջին տեղը Մեսսիի հետ ռմբարկուների մրցավազքում․ Կիլիանն իր ակտիվում ունի նաև երկու ասիստ ու 8 միավորով (6+2) ամենաարդյունավետն է մրցաշարում այս պահին։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Նշենք, որ 1/8 եզրափակիչում ֆրանսիացիները կհանդիպեն պարագվայցիների հետ։
1/8 եզրափակիչի երեք զույգ արդեն հայտնի է․
Ֆրանսիա-Պարագվայ
Մարոկկո-Կանադա
Բրազիլիա-Նորվեգիա
✅ Մբապեի ռեկորդը
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն դարձել է Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի պատմության մեջ ամենաշատ գոլեր խփած ֆուտբոլիստը։ Հարձակվողն այժմ ունի 10 գոլ Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի ինը խաղում՝ գերազանցելով բրազիլացիներ Լեոնիդասին (ութ գոլ հինգ խաղում) և Ռոնալդոյին (ութ գոլ տասը խաղում)։
Մբապեն նաև Աշխարհի առաջնությունների բոլոր ժամանակների ռմբարկուների ցուցակում միանձնյա երկրորդ տեղն է զբաղեցնում՝ 18 գոլով։ Ֆրանսիացին գերազանցել է Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեին, ով խփել է 16 գոլ։ Առաջևում է միայն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին, ով Աշխարհի առաջնություններում խփել է 19 գոլ։
























































