«Վեսթ Հեմ Յունայթեդի» կիսապաշտպան Մատեուշ Ֆերնանդեշը մոտ է «Տոտենհեմ Հոտսպուր» տեղափոխվելուն, ըստ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի։
Գործարքի արժեքը կազմում է 85 միլիոն ֆունտ ստեռլինգ (99 մլն եվրո), ինչը ռեկորդային է «Տոտենհեմի» համար։
Իր հեթին ինսյադեր Դեյվիդ Օրնշտեյնը հայտնում է, որ լոնդոնցիները ամենաշահավետ առաջարկն են արել ֆուտբոլիստի տրանսֆերի համար։
Տրանսֆերի հավանականությունը մոտ է 99%-ին։ «Մանչեսթեր Յունայթեդը», որը ակտիվորեն հետևում էր կիսապաշտպանին, այժմ կկենտրոնանա այլընտրանքային տարբերակների վրա։




























































