«Դինամո Սամարկանդի» և Ուզբեկստանի հավաքականի պաշտպան Ջահանգիր Ուրոզովը կարող է շարունակել իր կարիերան Գերմանիայի Բունդեսլիգայում:
Kicker-ի տվյալներով՝ ֆուտբոլիստով հետաքրքրված է Մյոնխենգլադբախի «Բորուսիան»։
Աղբյուրի տվյալներով՝ «Բորուսիան» պետք է ուժեղացնի կենտրոնական պաշտպանությունը և փնտրում է երիտասարդ ու խոստումնալից խաղացողների:
Նշվում է, որ Ջահանգիր Ուրոզովը, որը 2026 թվականի Աշխարհի առաջնությունում խաղացել է Ուզբեկստանի հավաքականի կազմում, գտնվում է գերմանական ակումբի տրանսֆերային ցանկում։



























































