Լոնդոնի «Արսենալի» և Գերմանիայի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Յենս Լեմանը խստորեն քննադատել է «Բունդեսթիմի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանին՝ աշխարհի 2026 թվականի առաջնությունից թիմի դուրս մնալուց հետո։
«Նագելսմանը երբեք ֆուտբոլ չի խաղացել։ Ես գաղափար անգամ չունեմ, թե ովքեր են ընդգրկված նրա մարզչական շտաբում։ Նախկինում գերմանացիներն ունեին հիանալի մասնագետներ՝ Յուրգեն Կլինսման, Ռուդի Ֆյոլեր, Բերտի Ֆոգտս, Ֆրանց Բեկենբաուեր։
Նագելսմանը տևական ժամանակ անց հավաքականի առաջին մարզիչն է, որը նախկինում ֆուտբոլիստ չի եղել։ Խաղացողները ժամանում են ազգային թիմ, սակայն նրանց հետ բոլոր մանրամասները չեն քննարկվում»,- Լեմանի խոսքերն է մեջբերում CBS Sports Golazo-ն։
Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականը լքել է ԱԱ-2026-ը՝ 1/16 եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով պարտվելով Պարագվայի ընտրանուն։
























































