Աշխարհի 2026 թվականի առաջնության 1/16 եզրափակիչում հերթական անակնկալը գրանցվեց. Մարոկկոյի հավաքականը դրամատիկ պայքարում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Նիդերլանդների ընտրանուն (1-1, 3-2) և նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր։
Հանդիպման հաշիվը 72-րդ րոպեին բացեց նիդերլանդցի Կոդի Գակպոն: Թվում էր՝ եվրոպացիները կպահպանեն հաղթական հաշիվը, սակայն մրցավարի կողմից ավելացված 90+1-րդ րոպեին Իսա Դիոպը խփեց պատասխան գնդակը՝ խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ 30 րոպեների ընթացքում դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին, իսկ 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին աֆրիկյան թիմի ֆուտբոլիստները՝ հաղթելով 3-2 հաշվով։ Նիդերլանդների կազմում իրենց հարվածները վրիպեցին Ջասթին Կլյուվերտը, Քվինտեն Թիմբերը և Կրիսենսիո Սամերվիլը: Մարոկկացիների կազմում վճռորոշ հարվածն անվրեպ իրացրեց Իսմայել Սաիբարին:
Այսպիսով, Մարոկկոյի ազգային հավաքականը սենսացիոն կամային հաղթանակ տարավ և դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ մրցելու է Կանադայի ընտրանու հետ, իսկ Նիդերլանդները հրաժեշտ է տալիս մունդիալին:
Հանդիպման գոլերը` ԱՅՍՏԵՂ
























































