Հեղինակավոր The Athletic պարբերականը կազմել և հրապարակել է 2026 թվականի Աշխարհի առաջնության խմբային փուլի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։ Նախօրեին հավաքականներն ավարտել են իրենց ելույթները խմբերում, և արդեն մեկնարկել է մրցաշարի փլեյ-օֆֆ փուլը։
Հատկանշական է, որ խմբային փուլի լավագույն հնգյակում հայտնված ֆուտբոլիստներից երեքը ներկայացնում են Ֆրանսիայի ազգային հավաքականը։ Լավագույնների ցանկում ընդգրկվել են նաև մեկական ներկայացուցիչ Արգենտինայից և Բրազիլիայից։
ԱԱ-2026-ի խմբային փուլի լավագույն ֆուտբոլիստների թոփ-5-ն ըստ The Athletic-ի.
- Լիոնել Մեսսի (Արգենտինայի հավաքական)
- Կիլիան Մբապե (Ֆրանսիայի հավաքական)
- Վինիսիուս Ժունիոր (Բրազիլիայի հավաքական)
- Ուսման Դեմբելե (Ֆրանսիայի հավաքական)
- Մայքլ Օլիսե (Ֆրանսիայի հավաքական)
























































