Մարոկկոյի ազգային հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին նոր ռեկորդ է սահմանել. նա դարձել է աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենաշատ հանդիպումներ անցկացրած աֆրիկացի ֆուտբոլիստը։
Այս ցուցանիշը մեծամասամբ պայմանավորված է աշխարհի 2022 թվականի առաջնությունում Մարոկկոյի ընտրանու գրանցած պատմական հաջողությամբ, երբ թիմը հասավ մինչև կիսաեզրափակիչ՝ մրցաշարում անցկացնելով յոթ հանդիպում։
Ընդհանուր առմամբ, Հակիմին Մունդիալներում արդեն մասնակցել է 13 հանդիպման՝ երեք խաղ Ռուսաստանում, յոթ խաղ Կատարում և ևս երեք խաղ՝ ընթացիկ առաջնությունում։ Ամենայն հավանականությամբ, աստղային պաշտպանը կանցկացնի ևս առնվազն երկու հանդիպում, քանի որ Մարոկկոյի հավաքականը վստահ քայլերով շարունակում է իր պայքարը փլեյ-օֆֆում։
























































