Բրազիլիայի ազգային հավաքականի աստղային հարձակվող Նեյմարի կինը՝ հայտնի ինֆլյուենսեր և գործարար Բրունա Բյանկարդին, հայտարարել է, որ դեմ է այն կարծրատիպերին, թե ֆուտբոլիստների կանայք ընդամենը հարուստ տղամարդկանց զարդարանքն են։ Նա ընդգծել է, որ երբեք իրեն չի համարել «մրցանակ-կին»:
«Մարդիկ հաճախ կարծում են, թե մենք պարզապես «մրցանակ» ենք մեր ամուսինների համար, որ մենք նստում ենք տանը և չենք աշխատում։ Նման դեպքերում ես միշտ պատասխանում եմ․ «Սպասե՛ք մի րոպե, ես ունեմ իմ սեփական բիզնեսը, ես եմ վճարում իմ թիմի աշխատակիցներին և ապահովում նրանց աշխատավարձով»։ Ես ինքս եմ գումար վաստակում և ինքնուրույն եմ վճարում իմ հաշիվները»,- նշել է Բյանկարդին Elas Que Jogam փոդքասթի եթերում։
Հավելենք, որ Բրունա Բյանկարդին բավականին մեծ և ակտիվ լսարան ունի սոցցանցերում․ նրա ինստագրամյան էջին հետևում է ավելի քան 15,6 միլիոն մարդ։


























































