Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հետ խաղում գրանցված ոչ-ոքիից (1-1) հետո իր հասցեին հնչած քննադատություններին։ Ինչպես հայտնի է, 41-ամյա հարձակվողը դուբլի հեղինակ էր դարձել Ուզբեկստանի ընտրանու դեմ երեքշաբթի՝ հունիսի 23-ին կայացած խաղում, որտեղ պորտուգալացիները ջախջախիչ հաղթանակ էին տարել 5-0 հաշվով։
«Ես գիտեմ, որ Աստված օգնում է նրան, ով աշխատում է։ Դժվար, մռայլ շաբաթ էր։ Այնպիսի տպավորություն էր, կարծես ավարտում էի կարիերաս։ Բայց ես համառեցի, ինչպես միշտ, քանի որ ես ավելի շատ եմ հավատում աշխատանքին, քան ֆուտբոլին։ Դժվար էր, պետք է խոստովանեմ, բայց մենք վերադարձանք»,- ասաց Ռոնալդուն խաղից հետո տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության խմբային փուլի երկու տուրերից հետո Պորտուգալիայի հավաքականն իր ակտիվում ունի 4 միավոր։ Երրորդ տուրում Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմն ուժերը կչափի Կոլումբիայի ընտրանու հետ։
























































