Արգենտինայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիստերը գովեստի խոսքեր է շռայլել ազգային թիմի իր խաղընկեր, 38-ամյա Լիոնել Մեսսիի հասցեին։
«Սիրում եմ նրա հետ նույն թիմում խաղալ։ Նրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինի։ Մեսսին շատ կարևոր է հավաքականի համար, նրա հետ մենք հաղթում ենք։ Հիանում եմ այս ֆուտբոլիստով։ Նրանից շատ բարդ է սովորել, քանի որ անհնար է կրկնել այնպես, ինչպես ինքն է անում»,– «Լիվերպուլի» կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում Goal պորտալը։
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի խմբային փուլի առաջին տուրում Արգենտինայի հավաքականը մրցել էր Ալժիրի ազգային թիմի հետ։ «Ալբիսելեստեն» հաղթել էր խոշոր՝ 3-0 հաշվով, իսկ Մեսսին դարձել էր հեթ-տրիկի հեղինակ։
























































