Շվեդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերը մեկնաբանել է ԱԱ-2026-ի խմբային փուլի երկրորդ տուրում Նիդերլանդների ընտրանուց կրած ցավալի պարտությունը (1:5):
«Մենք խաղում էինք շատ բարձրակարգ թիմի դեմ։ Մրցակիցը չափազանց վտանգավոր գրոհներ էր զարգացնում եզրերով։ Առաջին գնդակն ընդունեցինք հեռահար փոխանցումից հետո, ինչի դեմ մեր պաշտպանությունը չկարողացավ արդյունավետ գործել: Ընդհանուր առմամբ, առաջին խաղակեսը մեր կատարմամբ լավագույններից չէր։
Սա այն հանդիպումներից է, որից մենք պետք է լուրջ դասեր քաղենք: Որքան էլ ցավալի լինի, երբեմն նման փորձը պարզապես անհրաժեշտություն է։ Անկեղծ ասած՝ չէի սպասում, որ խաղն այսպիսի սցենարով կընթանա, բայց այժմ մեր գլխավոր խնդիրն արվածից ճիշտ հետևություններ անելն է»,- Փոթերի խոսքերն է փոխանցում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։
























































