Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին Ալժիրի ընտրանու դեմ խաղից հետո խոսել է բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդո Նազարիոյի մասին՝ շեշտելով վերջինիս բացառիկ մեծությունը ֆուտբոլի պատմության մեջ:
Արգենտինացին ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ է գտնվել աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկուների միևնույն ցանկում նման լեգենդների հետ, սակայն ինքն առանձնապես մեծ նշանակություն չի տալիս չոր վիճակագրությանը:
«Հպարտ եմ, որ կարող եմ մրցել նման մեծությունների հետ, բայց վերջին հաշվով սա ընդամենը վիճակագրություն է։ Ռոնալդոն բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է, սակայն նույնիսկ նա այս ցուցակում առաջին տեղում չէ»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Infobae պարբերականը:
Հիշեցնենք, որ ալժիրցիների դարպասն ուղարկած հեթ-տրիկից հետո Լիոնել Մեսսին աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուների ցուցակի առաջին հորիզոնականը կիսում է Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեի հետ:























































