ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն իր կարծիքն է հայտնել Լիոնել Մեսսիի մասին։ Դեմբելեն արգենտինացուն համարում է լավագույնն այն ֆուտբոլիստների շարքում, ում ինքը երբևէ տեսել է։
«Լիոնել Մեսսին լավագույն ֆուտբոլիստն է, ում ես երբևէ տեսել եմ։ Նրան դեռևս բարդ է կանգնեցնել անգամ 38 տարեկանում։ Նա ի զորու է կրկին նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը»,- Դեմբելեի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Նախորդ տարի Ուսման Դեմբելեն նվաճել է «Ոսկե գնդակը»: Լիոնել Մեսսին իր կարիերայի ընթացքում ութ անգամ է արժանացել այս հեղինակավոր մրցանակին:
Հիշեցնենք, որ 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինայի հավաքականը՝ Մեսսիի գլխավորությամբ, 3-3 հաշվով ավարտված խաղից հետո հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց Ֆրանսիային։
























































