Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն պատասխանել է այն հարցին, թե ով ամենաշատ գոլերը կհեղինակի Աշխարհի 2026 թվականի առաջնությունում:
Հիշեցնենք, որ մրցաշարն անցկացվելու է այս ամռանը՝ ԱՄՆ-ի, Մեքսիկայի և Կանադայի մարզադաշտերում, իսկ աշխարհի գործող չեմպիոնն Արգենտինայի ընտրանին է:
X սոցիալական ցանցում The Touchline-ը հրապարակել է ֆրանսիացի աստղի մասնակցությամբ բլից-հարցման տեսանյութը.
— Լամին Յամա՞լ, թե՞ Հալանդ:
— Յամալ:
— Լամին Յամա՞լ, թե՞ Վինիսիուս:
— Վինիսիուս:
— Վինիսիո՞ւս, թե՞ Քեյն:
— Վինիսիուս:
— Վինիսիո՞ւս, թե՞ Մեսսի:
— Մեսսի:
— Մեսսի՞, թե՞ Կրիշտիանու Ռոնալդու:
— Կրիշտիանու:
— Կրիշտիանո՞ւ, թե՞ Մբապե:
— Ե՛ս:
Հավելենք, որ ԱԱ-2026-ի խմբային փուլը կկայանա հունիսի 11-ից 27-ը: Թիմերը կմրցեն շրջանաձև համակարգով (յուրաքանչյուրը կանցկացնի երեքական հանդիպում): Փլեյ-օֆֆի ուղեգիր կնվաճեն յուրաքանչյուր խմբի երկու լավագույն հավաքականները, ինչպես նաև խմբերում երրորդ տեղը զբաղեցրած ութ լավագույն թիմերը:



























































