Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի վերջին՝ 34-րդ տուրում «Ալ-Նասրը» սեփական հարկի տակ 4-1 հաշվով վստահ առավելության հասավ «Դամակի» նկատմամբ և հռչակվեց երկրի 11-ակի չեմպիոն։
Տանտերերի կազմում 34-րդ րոպեին հաշիվը բացեց Սադիո Մանեն, իսկ 52-րդ րոպեին Կինգսլի Կոմանը կրկնապատկեց այն։ Թեև 58-րդ րոպեին հյուրերից Մորալայ Սիլան 11 մետրանոց հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը, հանդիպման մնացած հատվածում փայլեց Կրիշտիանու Ռոնալդուն՝ աչքի ընկնելով 63-րդ և 81-րդ րոպեներին:
Այս դուբլի շնորհիվ պորտուգալացին հեղինակեց իր պրոֆեսիոնալ կարիերայի 972-րդ և 973-րդ գոլերը։ Ավելին, սա 2023 թվականին սաուդյան ակումբ տեղափոխվելուց հետո Ռոնալդուի առաջին չեմպիոնությունն էր և 37-րդ տիտղոսը՝ նրա ողջ պրոֆեսիոնալ կարիերայում։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Սաուդյան Արաբիայի Պրո-Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































