«Արսենալի» հարձակվող Նիկոլյա Պեպեն ճանաչվել է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ:
Ֆրանսիացին դուբլ էր ձևակերպել «Վիտորիա Գիմարաեշի» դեմ խաղում: Հատկանշական է, որ նա երկու գոլերն էլ խփել է տուգանայինից:
Լավագույնի կոչմանը հավակնում էին նաև Ռայան Քրիստին («Սելթիկ»), Ֆրանկո Վասկեսը («Սևիլիա») և Ուսամա Իդրիսին (ԱԶ Ալկմար):