Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ ու կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է ֆրանսիական «Մարսելը»։ Այս մասին հայտնում է Arménie Football-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Մարսելը» ծրագրում է լայնամասշտաբ վերակառուցում իրականացնել և զգալիորեն ուժեղացնել կազմը։ Հայ ֆուտբոլիստը ֆրանսիական ակումբի տրանսֆերային նպատակների կարճ ցուցակում հիմնական տարբերակներից մեկն է։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է ընդհանուր առմամբ 41 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 18 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Նրա գործող պայմանգրի ժամկետը «ցուլերի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։ Transfermarkt-ը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում են 25 միլիոն եվրո։




























































