Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի նախավերջին՝ 26-րդ տուրում ԲԿՄԱ-ն ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում դրամատիկ պայքարում 2-3 հաշվով զիջեց «Արարատ-Արմենիային»։
Տանտերերը հանդիպման ընթացքում ունեին երկու գնդակի առավելություն: 25-րդ րոպեին հաշիվը բացեց Նարեկ Հովհաննիսյանը, իսկ 58-րդ րոպեին Մարկ Ավետիսյանը կրկնապատկեց ԲԿՄԱ-ի առավելությունը: Այնուամենայնիվ, հյուրերը կարողացան բեկել հանդիպման ընթացքը: 62-րդ րոպեին Արայիկ Էլոյանը կրճատեց հաշվի տարբերությունը, 71-րդ րոպեին Ժոաու Կեյրուշը վերականգնեց հավասարակշռությունը, իսկ 83-րդ րոպեին Ուգո Օլիվեյրան 11 մետրանոց հարվածով խփեց հյուրերի հաղթական գնդակը:
Այս հաղթանակի շնորհիվ «Արարատ-Արմենիան» վաստակեց 57 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ ԲԿՄԱ-ն 22 միավորով 7-րդ հորիզոնականում է: Հատկանշական է, որ ԲԿՄԱ-ն երբևէ չի կարողացել հաղթել «Արարատ-Արմենիային». թիմերի միջև կայացած 17 հանդիպումներից ոչ մեկում՝ ոչ մի մրցաշարում, բանակային ակումբը հաղթանակ չի գրանցել:
Հանդիպման Տեսագրությունը
ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































