Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի նախավերջին` 26-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում նվազագույն՝ 0-1 հաշվով զիջեց «Ալաշկերտին»:
Հյուրերի կազմում հանդիպման հաշիվը 58-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով բացեց Կարեն Նալբանդյանը: Մրցավարի կողմից ավելացված ժամանակում՝ 91-րդ րոպեին, «Ալաշկերտի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը սեփական տուգանային հրապարակում խախտեց խաղի կանոնները, սակայն անմիջապես կարողացավ շտկել իր սխալը՝ հետ մղելով նշանակված 11 մետրանոցից Ջոնել Դեսիրեի կատարած հարվածը և փրկելով իր թիմին:
Այս արդյունքից հետո «Ալաշկերտը» վաստակեց 50 միավոր և ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում, իսկ «Վանը» 31 միավորով մնաց 6-րդ տեղում:
Հանդիպման տեսագրությունը․
ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































