ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Ինտեր Մայամին» արտագնա խաղում 5-3 հաշվով դրամատիկ հաղթանակ տարավ «Ցինցինատիի» նկատմամբ:
Հանդիպման ընթացքում Մայամիի թիմը պարտվում էր 2-3 հաշվով, սակայն կարողացավ բեկել խաղի ընթացքն ու կամային հաղթանակ տոնել:
Հյուրերի կազմում փայլեց թիմի ավագ Լիոնել Մեսսին, որը դարձավ դուբլի և գոլային փոխանցման հեղինակ: Այս գոլերը հարձակվողի պրոֆեսիոնալ կարիերայում 908-րդն ու 909-րդն էին: «Ինտեր Մայամիի» կազմում աչքի ընկան նաև Մատեո Սիլվետին ու Հերման Բերտերամեն, իսկ Ռոդրիգո Դե Պաուլը կատարեց արդյունավետ փոխանցում: Հատկանշական է, որ Մեսսին մոտ էր հեթ-տրիկի ձևակերպմանը, սակայն նրա հարվածներից մեկը վերջնական արդյունքում գրանցվեց որպես մրցակցի դարպասապահի ինքնագոլ: Տանտերերի կազմում գոլերը խփեցին Կևին Դենկին, Պավել Բուխան և Էվանդերը:
Այս հաղթանակից հետո «Ինտեր Մայամին» 13 խաղից հետո վաստակած 25 միավորով զբաղեցնում է Արևելյան կոնֆերենցիայի երկրորդ հորիզոնականը: «Ցինցինատին» 16 միավորով մնաց 8-րդ տեղում:
























































