Իսպանական Լա Լիգայի 36-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվելիս ուժերը չափեց «Օսասունայի» հետ։ Պամպլոնայի «Էլ-Սադար» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց մադրիդյան ակումբի հաղթանակով՝ 2:1 հաշվով։
Խաղի հաշիվը 15-րդ րոպեին 11-մետրանոց հարվածով բացեց «Ատլետիկոյի» հարձակվող Ադեմոլա Լուկմանը: Երկրորդ խաղակեսում՝ 72-րդ րոպեին, Ալեքսանդր Սորլոթը կրկնապատկեց հյուրերի առավելությունը։
79-րդ րոպեին մադրիդցիները մնացին տասը հոգով. ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց կիսապաշտպան Մարկոս Լյորենտեն։ Տանտերերին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը. հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին (90+1′) աչքի ընկավ Էնրիկե Բարխան՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:
Այս խաղից հետո «Ատլետիկոն» իր ակտիվում գրանցեց 66 միավոր և ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում։ «Օսասունան» 42 միավորով 11-րդն է։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին


























































