Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնության մրցումային հինգերորդ օրը Հայաստանի հավաքականը կունենա մեկ ներկայացուցիչ:
Մեդալների համար պայքարի մեջ կմտնի կանանց 77 կգ քաշային կարգում հանդես եկող Աննա Ամրոյանը: Այս քաշային կարգի մրցելույթների մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով ժամը 20:00-ին, իսկ հայ մարզուհու ելույթին մարզասերները հնարավորություն կունենան հետևելու «Առաջին ալիքի» ուղիղ եթերում:
Հիշեցնենք, որ երեկ՝ մրցումային չորրորդ օրը Հայաստանի հավաքականի կազմում փայլուն ելույթ էր ունեցել 79 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը, որը երկամարտի 336 կգ արդյունքով հռչակվել էր աշխարհի առաջնության փոխչեմպիոն, իսկ Մերի Միսակյանը (69 կգ) զբաղեցրել էր 6-րդ հորիզոնականը:




























































