Ֆրանսիայի Լիգա 1-ի 2025/26 մրցաշրջանի 32-րդ տուրի շրջանակում «Պարի Սեն-Ժերմենը» Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում հյուրընկալեց «Լորյանին»։ Գոլառատ դիմակայությունն ավարտվեց մարտական ոչ-ոքիով՝ 2։2։
Արդեն 6-րդ րոպեին փարիզցիների հարձակվող Իբրահիմ Մբայեն բացեց խաղի հաշիվը, սակայն ընդամենը վեց րոպե անց հյուրերի կիսապաշտպան Պաբլո Պաժին վերականգնեց հավասարությունը։ 62-րդ րոպեին Ուորեն Զաիր-Էմերին կրկին առաջ մղեց ՊՍԺ-ին: «Լորյանին» հաջողվեց խուսափել պարտությունից 78-րդ րոպեին, երբ աչքի ընկավ հարձակվող Այեգուն Տոսինը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։
Այս խաղից հետո ՊՍԺ-ն 31 հանդիպումից վաստակած 70 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ «Լորյանը» 32 խաղում վաստակած 42 միավորով 9-րդ հորիզոնականում է։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































